Տպավորություն է, որ քաղաքական դաշտը և մարդիկ պարզապես խորտակվել են հատվածական իրադարձությունների մեջ` անտեսելով իրական վտանգները. Արման Աբովյան

Հայաստանը կրկին ցնցումների մեջ է ։

Գերիների հարցը։

ԱԺ-ում տիրող «բարդակը»։

«Խաղաղության դարաշրջանի» թուրքամետ ուրվականը, որը պտտվում է մեր բոլորիս գլխին։

Տպավորություն է, որ քաղաքական դաշտը և մարդիկ պարզապես խորտակվել են հատվածական իրադարձությունների մեջ` անտեսելով իրական վտանգները։Այս ամենը ուղղակի թույլ չի տալիս հասարակությանը ադեկվատ գնահատել իրավիճակը։

Իսկ իրավիճակը գնալով դառնում է ուղղակի անտանելի։

Այդ իսկ պատճառով բոլոր թուրքերի հետ «բարիշողներին», ադրբեջանցիների հետ «ախպերություն» հաստատել երազողներին, հակահայկական «խաղաղության դարաշրջան» բացողներին, «հանուն խաղաղության» երկիրը թուրք-ադրբեջանական անասունների երախը նետողներին….

Մի խոսքով ոչ ադեկվատ և իրականությունը սթափ ընկալելու ունակությունից զուրկ բոլորին ՜ աչքալուսանք է եկել Ադրբեջանի «կոնստրուկտիվ» ղեկավար Իլհամ Ալիևից։

Հիշեցն եմ Հայաստանում բնակվող թրքասեր զանգվածին ,որ էդ գյադեն Ձեր վրա մի փոքր բարկացել է, պահանջում է, որ Դուք հստակ հայտարարեք, թե երբ եք իր առջև բացելու «Զանգեզուրի միջանցքը»։

Ձեր «կրթված» գործընկերը էլ չի կարող սպասել, քանզի Ձեր մյուս գործընկեր`Թուրքիայի նախագահ Էրդողանը իրենց բզբզում է:

Հա իմիջայլոց, Ալիևը վերջապես նկատել է Ձեր «խաղաղության դարաշրջան» մուրալու ճիգերը և ըստ էության պատասխանում է, ասելով որ «ԴՈւՔ» պարտավոր եք իրեն հստակ ժամկետներ ասել, թե երբ եք գործնականում սկսելու Հայաստանի մասնատման գործընթացը`Սյունիքով իրենց «միջանցք/ճանապարհ» տրամադրելով։

Նկատել եք ,որքան շարունակում եք թշնամիների հետ «զիլիբիլի» անել ,այդքան նույն Ալիևը «խաղաղության դարաշրջանի» բացման շրջանակներում կրկին սպառնում է Հայաստանի դեմ պատերազմ սկսել։

Հա, մեկ էլ մի բան, նույնիսկ մտքներովդ չանցնի հիմա միջազգային հանրության դռները թակել, բղավել` “караул”, քանզի նույն միջազգային հանրությունը` հանձինս ՅՈՒՆԵՍԿՕ-ի, վայրենի, բարբարոս, մշակույթային թալանչի և մարդակեր Ադրբեջանին ընդգրկել է միջազգային պատմամշակութային արժեքների պահպանման կոմիտե:

Այնպես որ իրար եկեք, անհապաղ ադրբեջանցիներին “отчёт” տվեք, չե որ եթե սրանք լկտիաբար և սպառնալիքներով ձեզանից պահանջում են հնչեցնել «Զանգեզուրի միջանցքի» բացման հստակ օրը, ուրեմն Դուք եք իրենց այդքան տեղ ու «Դուխ» տվել, որ Հայաստանի վրա իրենց կեղտոտ երախը բացեն։

Դուք գոնե հասկանում ե՞ք, թե ինչ օրն եք հասցրել երկիրը:

Սա ամենայն լրջությամբ եմ հարցնում:

 

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից։