Պուտինը խոսել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության հետևանքների մասին

Նախագահ Վլադիմիր Պուտինը մտահոգություն է հայտնել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարների վերաբերյալ։

«Մեզ չի կարող չանհանգստացնել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության հեռանկարը, քանի որ դրան, անկասկած, կհետևի մեզ սպառնացող համապատասխան ռազմական կոնտինգենտների, բազաների և սպառազինությունների տեղակայումը»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ տեսազրույցի ժամանակ Պուտինը ուշադրություն է հրավիրել «ուկրաինական տարածքը գրավելու դաշինքի վտանգավոր փորձերի» և ռուսական սահմանների մոտ ուժերի կուտակման վրա։

Նա ընդգծել է, որ Մոսկվան լրջորեն շահագրգռված է վստահելի, օրինականորեն ամրագրված երաշխիքներ ձեռք բերելու մեջ, որոնք կբացառեն ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք և հարձակողական հարվածային սպառազինությունների համակարգերի տեղակայումը Ռուսաստանին հարակից երկրներում։