Ռումբի ահազանգ Երևանում. ժամանել են մեծ թվով հրշեջ-փրկարարներ ու պարեկներ. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 և ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշ 35 փողոցի 127/3 շենքի հանրակացարանի 6,7 և 8-րդ հարկերում ռումբ  է տեղադրված:

Այս պահին հրշեջներն ու պարեկները շենքից բնակիչներին տարհանել են և կատարվում են որոնողական աշխատանքներ: Էրեբունու ոստիկանները հայտնաբերել են նաև ահազանգող   քաղաքացուն, ով տեղափոխվել  է ոստիկանության Էրեբունու բաժին: Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: