ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը երեքշաբթի օրը շարունակելով Իրանի Իսլամական Հանրապետության դեմ Վաշինգտոնի թշնամական գործողությունները՝ պատժամիջոցներ է սահմանել ութ ֆիզիկական և չորս իրավաբանական անձանց նկատմամբ։ Գրում է parstoday.com-ը:

Fars-News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը անհեթեթ հայտարարություն է տարածել՝ ութ մարդու և իրանական չորս կազմակերպությունների մեղադրելով մարդու իրավունքների խախտման մեջ։

Գործակալությունը պատժամիջոցների ցանկում ներառել է նաև մի քանի սիրիացի պաշտոնյաների և մեկ պաշտոնյայի Ուգանդայից:

Ամերիկյան տեսանկյունից մարդու իրավունքների խնդիրը միշտ հանդես է գալիս որպես փափուկ ուժ անկախ երկրների վրա ճնշում գործադրելու և հեգեմոն համակարգին հակազդելու համար։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը տարբեր պատրվակներով նախկինում բազմիցս պատժամիջոցներ է կիրառել իրանական, ինչպես նաև օտարերկրյա անձանց և ընկերությունների նկատմամբ։

ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները սահմանվում են այն պայմաններում, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն ասում է, որ մտադիր է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում բանակցությունների միջոցով նախապատրաստել նախադրյալները միջուկային գործարքին երկրի վերադարձի համար: