Պուտինը հայտարարել է Իրանի նախագահի Ռուսաստան այցի մասին

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հնարավոր այցը Ռուսաստան կարող է տեղի ունենալ հաջորդ տարվա սկզբին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք խոսեցինք իրանական խնդրի մասին, հուսով եմ, որ իմ հրավերը կընդունվի Իրանի նախագահի կողմից, և նա կկարողանա այցելել Ռուսաստան հաջորդ տարվա սկզբին»,- ասել է Պուտինը Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։