Ռազմահայրենասիրական ՀԿ ջոկի հրամանատարը հափշտակել է 2,2 մլն դրամ. Արցախի ՔԿ

Արցախի ՔԿ Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության ջոկի հրամանատարի կողմից 2021 թ. նոյեմբերի 2-ին, իր ջոկի թվով 11 անդամների վճարման ենթակա՝ յուրաքանչյուրի 200.000 դրամ աշխատավարձը ստանալու և նրանց փոխանցելու ենթադրաբար կեղծ խոստում տալու եղանակով վերջիններիս վստահությունը չարաշահելով՝ ընդհանուր 2,200 000 դրամ գումար ստացականով ստանալու և շահադիտական դրդումներից ելնելով այն հափշտակելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:

Արցախի ՔԿ-ից հայտնում են, որ նախաքննությունը շարունակվում է