Ավարտվել է Ալեն Սիմոնյանի հանդիպումը գերիների ու անհետ կորածների հարազատների հետ

Քիչ առաջ ավարտվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախաձեռնած հանդիպումը՝ Ադրբեջանում գտնվող գերիների ու անհետ կորած զինծառայողների հարազատների հետ: Այս մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Հանդիպմանը մասնակցել են հարազատներից 10 հոգի՝ այդ թվում զինծառայողների մայրեր:

Համաձայն պայմանավորվածության՝ այլ մանրամասներ չեն ներկայացվում: