Թեհրանը խստացրել է իր հայտարարությունները Արևմուտքի վերաբերյալ, և ոչ միայն

Իրանի փոխհարաբերություններն արտաքին աշխարհի հետ վերջերս իրանա-աֆղանական սահմանին տեղի ունեցած զինված միջադեպից հետո զգալիորեն սրվել են: Իրանի «զգոնության ստուգումը», որ իրականացվել է որոշակի ուժերի կողմից՝ օգտագործելով «թալիբներին», հանգեցրել է նրան, որ Թեհրանը խստացրել է իր հայտարարությունները Արևմուտքի, և ոչ միայն Արևմուտքի վերաբերյալ։ Սկզբում այն մասին, որ ԱՄՆ-ի և Վաշինգտոնի եվրոպացի գործընկերների դիրքորոշման պատճառով Վիեննայում 2015 թվականի ամռանը կնքված Իրանի հետ «միջուկային գործարքի» վերակենդանացման շուրջ բանակցությունները փաստացի ձախողվել են։ Դրա հետ կապված դեկտեմբերի 5-ին Իրանի ԱԳ նախարարությունը «Twitter»-ի իր միկրոբլոգում մեկնաբանել է, թե միանգամայն ակնհայտ է, որ պատժամիջոցներից ամբողջությամբ հրաժարվելու ԱՄՆ դժկամությունը Վիեննայի բանակցություններում առաջընթաց չունենալու հիմնական խնդիրն է։ «Մենք կարծում ենք, որ այն ամեն անգամ, երբ ԱՄՆ վարչակազմը հրաժարվում է առավելագույն ճնշման արշավից, իսկ եվրոպացիները ցուցաբերում են անհրաժեշտ քաղաքական վճռականություն, ճանապարհ կբացվի վաղաժամ համաձայնության համար,- հավելել է Իրանի ԱԳՆ-նը։ -Նրանք, նախ, չեն ցանկանում գնալ այնպիսի զիջումների, որոնք հստակ ձևակերպված են JCPOA-ում, և երկրորդ՝ չեն ցանկանում վերանայել այն հարցերը, որոնք առաջարկվել են վերջին նախագծերում»։

Այս կապակցությամբ ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ նոյեմբերի 29-ին Ավստրիայի մայրաքաղաքում մեկնարկել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) շուրջ Իրանի հետ բանակցությունների հերթական փուլը՝ հենց Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները չեղարկելու նպատակով։ Բայց, ինչպես կարելի է հասկանալ, ամերիկացիները դեռ պատրաստ չեն ընդունել պարտությունը Իրանի հետ այս ճակատամարտում։ Վիեննայի բանակցությունների գծով Իրանի գլխավոր բանակցող Ալի Բաղերի Քանին իտալական ANSA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հաստատել է, որ Թեհրանը հետ չի կանգնի Վիեննայում 2015 թվականի միջուկային համաձայնագրի երկարաձգման շուրջ բանակցություններից՝ ապահովելու համար Իրանի դեմ ԱՄՆ-ի ռեպրեսիվ պատժամիջոցների վերացումը: Հաշվի առնելով, որ հենց ԱՄՆ-ն էր դուրս եկել համաձայնագրից 2018 թվականին և նույնիսկ ավելացրել իր պատժամիջոցները, ապա հենց Վաշինգտոնը պետք է անի առաջին քայլը, հավելել է իրանցի դիվանագետը։ Իրանցի բարձրաստիճան բանակցողը բանակցային գործընթացի ընթացքում Իրանի առաջարկած «P4+1» նախագծերը որակել է որպես «փաստաթղթավորված և տրամաբանական», որպեսզի դրանք հիմք դառնան բանակցությունների համար: Նա նաև հավելել է, որ բանակցությունների ընթացքում Իրանը ներկայացրել է իր ծրագրերը երկու առաջարկվող նախագծերի տեսքով, որոնցից մեկը վերաբերում է ռեպրեսիվ և անօրինական պատժամիջոցների վերացմանը, իսկ մյուսը՝ միջուկային խնդրին։ Այս առաջարկները հիմք են հանդիսանում բանակցությունների համար, իսկ մյուս կողմը պետք է փաստաթղթային պատասխան տա իրանական խմբի առաջարկներին։

Պարոն Քանին նաև նշել է, որ պահպանում է լավատեսությունը բանակցություններում, սակայն, տեսնելով մյուս կողմերի կողմից՝ համաձայնագրի բազմաթիվ խախտումները, միամտություն կլիներ շատ լավատես լինել։ Պատասխանելով համաձայնագրի երկարաձգման հնարավորության մասին հարցին՝ դիվանագետն ասել է. «Ամեն ինչ պայմանավորված է մյուս կողմերի պահվածքով, ու եթե եվրոպական կողմերն ամբողջությամբ կատարեն իրենց պարտավորությունները, և ամերիկյան կողմը վերադառնա համաձայնագրին, այն կվերածնվի։ Երկու կողմերն էլ վճռական են վերադառնալ 2015 թվականի համաձայնագրին»։ Հայտնի է նաև, որ ավելի վաղ նա քաթարյան (ամերիկամետ) «Ալ-Ջազիրե» հեռուստաալիքին հաղորդել էր, որ եվրոպական կողմերը գիտակցում են բանակցությունների ընթացքում պատժամիջոցների վերացումը ստուգելու մեխանիզմ ստեղծելու անհրաժեշտությունը՝ հավելելով, որ երրորդ փաստաթուղթը պատրաստվում է փոխանցման մոտ ապագայում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը և արևմտաեվրոպական երկրները (մասնավորապես՝ Անգլիան, Ֆրանսիան և Գերմանիան) փորձել և փորձում են Իրանին նոր թեմաներ պարտադրել՝ 2015 թվականի Համաձայնագրի տեքստում ներառելու կամ նոր պայմանագիր կնքելու համար։ Եվ գլխավորը՝ Իրանին նոր հրթիռային համակարգեր են, հատկապես՝ հեռահար բալիստիկ հրթիռներ մշակելը արգելելու Արևմուտքի ձգտումն է։ Եվ այն, ինչ հայտարարել է Իրանը պարոն Քանիի հայտարարություններից հետո, վկայում է «իրանական ուղղությամբ» Արևմուտքի հերթական ձախողման մասին։ 2021 թվականի դեկտեմբերի 6-ին Թեհրանում փաստաթուղթ է տարածվել, որում ասվում է, որ Իրանում չորս արբանյակներ գտնվում են փորձարկման վերջին փուլում և պատրաստ են արձակման, ասվում է IRNA լրատվական գործակալության՝ իրանական օդատիեզերական ընկերությունների նոր ձեռքբերումների մասին զեկույցում: Զեկույցում ասվում է, որ «Զաֆար 2» արբանյակը գտնվում է վերջնական փուլում, մինչդեռ «Նահիդ 1»-ը և «Նահիդ 2»-ը պատրաստ են, իսկ «Փարս 1»-ը փոխանցվել է Իրանի տիեզերական գործակալությանը։ Վերջնական փորձարկումների են ենթարկվում նաև ուղեծրային փոխանցման համակարգը (Սաման-1), ինչպես նաև «Արաշ» տիեզերական շարժիչը։ Իրանի տիեզերական գործակալության (ISA) նախորդ զեկույցում ասվում էր, որ «Նահիդը» (Վեներա) արևային էներգիայով կապի արբանյակ է, որը նախատեսված է Երկրագնդի ցածր ուղեծիր արձակել 2019 թվականի սեպտեմբերին: Սակայն 2019 թվականի օգոստոսին 29-ին մեկնարկային հրապարակում մեկնարկին նախապատրաստվելիս պայթյուն է տեղի ունեցել, իսկ արբանյակը, ըստ երևույթին, չի մասնակցել թեստերին և շարունակում է անվնաս մնալ։ Բացի այդ, 110-ից 120 կգ քաշով «Փարս 1» արբանյակը հաջողությամբ անցել է բոլոր ֆունկցիոնալ ու բնապահպանական թեստերը և հանձնվել Իրանի տիեզերական գործակալությանը 2020 թվականի հունվարին: «Փարս 1» արբանյակը Իրանում երբևէ կառուցված հեռակառավարման ամենաառաջադեմ արբանյակն է… բացի այդ, ըստ IRNA-ի զեկույցի, «Սամանն» օգտագործում է «Արաշ» ուժային համակարգը և տիեզերական շարժիչը՝ իրանցի մասնագետների կողմից արտադրված տիեզերքին առնչվող ևս երկու արտադրանք, որոնք պատրաստ են գործարկման և շահագործման:

Աշխարհը տեսնում է, որ Իրանը ոչ միայն չի հրաժարվում իր ազգային հրթիռային ծրագրից, այլև խորացնում է տիեզերքի հետախուզումը։ Այս ոլորտում ցանկացած երկիր ուղղակի պարտավոր է ունենալ ամենաժամանակակից հրթիռային համակարգ՝ դրա զարգացման մեծացման հեռանկարով։

Սերգեյ Շաքարյանց