Մոսկվան բանալին աջ ոլորեց՝ կվառվես, ձախ ոլորեց՝ կհանգես

Լեռ Կամսարի «Հալոցք» գրքից պատառիկ

Բոլոր ջահերը էլեկտրական «տոկով» են վառվում, և տոկի բանալին էլ գտնվում է միայն ու միայն Մոսկվայում։

Մոսկվան բանալին աջ ոլորեց՝ կվառվես, ձախ ոլորեց՝ կհանգես։

Այս դարձդարձեկից է կախված և՛ քո կյանքը, և՛ քո մահը, և՛ քո արժանիքը որպես մարդ։

Ռուսաստանն էլ իր հերթին լայնածավալ երկիր է, իսկ Հայաստանը ծայրամաս, որի հետևանքով տեղի են ունենում բազմաթիվ անհարմարություններ։

Օրինակ։ Մոսկվան քո մահավճիռը տվել է արդեն, մինչդեռ դու դեռ ապրում ես։ Մոսկվան քեզ Հայաստանի վարչապետ է նշանակել, իսկ դու դեռ երկար ժամանակ համբալ ես։ Մինչև մեջքիդ փալանը վար առնես, մինչև իշխանության գավազանը ձեռք առնելդ ահագին ժամանակ է անցնում։

Լեռ Կամսար, 1960թ․, «Հալոցք»