Չորս օր առաջ վերադարձած 10 գերիները հարցաքննվել են. ՔԿ խոսնակ

Դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձած 10 գերիները հարցաքննվել են։ Այս մասին ասել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։

Նա նշեց, որ  նախաքննություն է ընթանում և կան տվյալներ, որոնք հրապարակման ենթակա չեն։

Նշենք՝ Հայաստան վերադարձածներն են՝

Երիմյան Նարեկ Վոլոդյայի,

Առաքելյան Արայիկ Արշալույսի,

Ամիրխանյան Սերժիկ Սամսոնի,

Հակոբյան Գեվորգ Արայիկի,

Նալբանդյան Ռոբերտ Մամիկոնի,

Սարգսյան Հարութ Արամայիսի,

Մանասյան Արտյոմ Սուրենի,

Ավետիսյան Էրիկ Հունանի,

Թևոսյան Արման Արթուրի,

Հակոբյան Տիգրան Արմենի։