Երկրագունդը կրկին կանգնեց գլոբալ ռազմական և տնտեսական ճգնաժամի առջև, ՀՀ իշխանությունները տեղյա՞կ են

Մինչ իշխանությունը  զբաղված է ԱԺ-ի տուրուդմփոցներով և գերիների հասցեին հնչեցված անթույլատրելի որակավորումներով, աշխարհում տեղի են ունենում գործընթացներ, որոնց նեգատիվ զարգացման դեպքում Հայաստանին չի հաջողվի «հեռու» մնալ գլոբալ «կիլդիմից», որի շեմին կանգնած են Ռուսաստանը, Ուկրաինան, ԱՄՆ-ը և Եվրոպան։

Խնդիրը նրանում է, որ հավաքական Արևմուտքը և Ուկրաինան մեղադրում են ռուսներին, որ վերջիններս իբրև թե պատրաստվում են գրոհել Ուկրաինային։

Ինչո՞ւ է այդ պատերազմը պետք ռուսներին, հասկանալի չի, բայց ավելի քան ակնհայտ է, որ Ուկրաինան կփորձի պատերազմով վերադարձնել Դոնբասը և Լուգանսկը։

Երեկ Պուտին-Բայդեն տեսակապով երկու ժամ տևած բանակցություններից հետո պարզ դարձավ, որ ամերիկացիները աշխատում են անել ամեն ինչ, որ  երբ ուկրաինական զորքերը սկսեն մշրել Դոնբասը, Ռուսաստանը հանկարծ չխառնվի։

Հակառակ դեպքում Արևմուտքը սպառնում է կանգնեցնել Ռուսաստանից գազամատակարարման պայմանագրերը և առհասարակ անջատել Ռուսաստանին միջազգային ֆինանսական համակարգից (swift)։

Կարճ ասած երկրագունդը կրկին կանգնեց գլոբալ ռազմական և տնտեսական ճգնաժամի առջև, ինչը իհարկե շատ լուրջ, ես կասեի լրջագույն վտանգներ է պարունակում մեր համար։

Հետաքրքիր է, Հայաստանի իշխանությունները ընդհանրապես տեղյա՞կ են այս ամենից։

Զուտ հերաքրքիր է։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից