«Ամուլսարի հանքը գործարկվելո՞ւ է, թե ոչ». Թևանյանը հստակ պատասխան պահանջեց նախարարից (տեսանյութ)

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, խորհրդարանը վերսկսել է  «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը:

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է լրամշակված նախագիծը: Նախագծի ներկայացումից հետո նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին:

«2022-ի բյուջեում «եթե»-ի մակարդակով կա կանխատեսում Ամուլսարի հետ կապված. ուզում եմ ինձ հստակ ներկայացնեք կառավարության դիրքորոշումը՝ ո՞րն է կառավարության մոտեցումն Ամուլսարի հանքի հետ կապված, հանքը գործարկվելո՞ւ է, թե՞ ոչ»,- ֆինանսների նախարարին հարց տվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:

Ի պատասխան Տիգրան Խաչատրյանն ասաց. «Պետական բյուջեի մասին» օրենքում մենք ներկայացրել ենք որպես դրական ռիսկ, եթե Ամուլսարը տարվա ընթացքում գործարկվի: Այնուամենայնիվ, պետք է գիտենալ, որ մեկնարկի պահից 12-ամսյա ժամանակահատված դեռևս այն նախապատրաստական աշխատանքներն են կատարվելու, որոնք պետք է հասցնեն հանքի շահագործմանը»:

Մանրամասները՝ տեսանյութում