ԵՊՀ ռեկտորի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին. թեկնածուն մեկն է

Դեկտեմբերի 17-ին Երևանի պետական համալսարանում տեղի են ունենալու ռեկտորի ընտրություն՝մեկ թեկնածուով՝ Կառավարության կողմից առաջադրված Հովհաննես Հովհաննիսյանը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ես համալսարանական եմ» նախաձեռնությունը:

«Եվ սա այն դեպքում, երբ կարող էին առաջադրվել շատ ավելի մեծ թվով գիտնականներ և դասախոսներ, քանի որ Կառավարության կողմից ԵՊՀ կանոնադրությունը փոփոխելուց հետո ԵՊՀ ռեկտորի պաշտոնում կարող են առաջադրվել գիտությունների թեկնածուներն ու դոցենտները։

Սա մեկ անգամ ևս ապացուցում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության պարագայում ոչ ոք այլևս չի հավատում բուհական ինքնավարությանը և չի ցանկանում մասնակցել կանխորոշված ելքով ընտրություններին։

Իսկ դա էլ նշանակում է, որ որևէ ծրագրային քննարկում, ապագայի վերաբերյալ բանավեճ, համակարգային փոփոխություն և ի վերջո, որևէ տեսլական պարզապես բացառվում են»,- մասնավորապես նշված է հայտարարության մեջ: