«Հըմի տեսնիք գը ինչեր կենենք․ հերիք էղավ բոլ էղավ»․ Գյումրիում Ալեն Սիմոնյանից պատասխան են պահանջում

Գյումրիի կենտրոնական հրապարակում այս պահին հավաքվել են շիրակցի ռազմագերիների հարազատները։

«Սիրելի գյումրեցիք, եղավ ուղիղ մի տարի, ինչ այսպես հավաքվում ենք՝ պայքարելով մեր երեխաների համար, բայց մեր ղեկավարությունը բանի տեղ չի դնում։ Մենք պահանջում ենք․ ինչպես որ մեր երեխեքին տարել գերի են տվել Ադրբեջանին, այնպես էլ բարի լինեն հետ բերել»,- բողոքում են հրապարակում գտնվողները։

Հավաքվածները նշեցին նաև, որ Ալեն Սիմոնյանը պետք է պատասխան տա իր ասած խոսքերի համար։

«Ալեն Սիմոնյանն իրավունք չունի էդտեղ աշխատելու։ Ուրիշ քայլերի կդիմենք արդեն․ հերիք եղավ- բոլ եղավ»,- ասաց հավաքված ծնողներից մեկը։

Հավաքվածները շեշտեցին, որ մեկ տարի լուռ համբերատար սպասել են, բայց արդեն իրենց համբերությունը սպառվել է։ Հավաքվածների զայրացրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը գերիների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ այսօր «Դեժավյու» տելեգրամյան ալիքը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը միջոցառումներից մեկի ժամանակ քաղաքացու հետ զրույցում ասում, թե գերիներն իր համար «արդեն չկան»:

 

Տեսանյութն՝ այստեղ