Գյումրիում ոտքի են ելել շիրակցի գերիների հարազատները (լուսանկարներ)

Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի  մասնակցությամբ համացանցում հայտնված տեսանյութից հետո ոտքի են կանգնել նաև  շիրակցի գերիների հարազատները։ Նրանք այս պահին հավաքվել են Շիրակի մարզպետարանի շենքի դիմաց, փակել կենտրոնական փողոցը։

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը լուսանկարներ է հրապարակել` գրելով. «Սա էլ Գյումրու մարզպետարանի դիմաց են հավաքվել ծնողները… Մարդիկ ժամանակ չունեն, կոալիցիոն քեֆերի մեջ են…»։