Հրապարակվել են Մոսկվայի բազմաֆունկցիոնալ կենտրոնում հրաձգության տեսագրությունները

Համացանցում հայտնվել են Մոսկվայի հարավարևելյան հատվածում գտնվող «Ռյազանսկի» բազմաֆունկցիոնալ կենտրոնում հրաձգության տեսագրությունները, որոնք հրապարակել են ռուսական թելեգրամյան ալիքները:

Տեսագրություններում երևում է, թե ինչպես է տղամարդն անցնում միջանցքով, մի քանի վայրկյան հետո կսկսում կրակել։

Տղամարդը գրասենյակներից մեկում կրակել է այցելուների վրա։ Երկրորդ կադրում երևում է, որ նա հեռանում է միջանցքից: Ինչ-որ պահի նրա զենքը կարծես չի աշխատում:

Հայտնի է, որ նա սկսել է կրակել այն բանից հետո, երբ նրան խնդրել են դիմակ կրել: Մահացել է երեք մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։