ԱԺ աշխատանքները մեկնարկեցին մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Սպիտակի երկրաշարժի զոհերի

Դեկտեմբերի 7-ին մեկնարկեց հերթական խորհրդարանական քառօրյան։ ԱԺ աշխատանքները մեկնարկեցին մեկ րոպե լռությամբ` ի հիշատակ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի։

Օրակարգում 24 հարց է, որոնցից 9-ը կքննարկվեն երկրորդ և վերջնական ընթերցմամբ։