Բայրամովն ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանում

Հեռախոսազրույց է կայացել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քարեն Դոնֆրիդի հետ:

Ինչպես հաղորդում է Minval.az-ը՝ հղում անելով ԱԳՆ հաղորդագրությանը, կողմերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանում ներկա իրավիճակի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հետհակամարտային հարաբերությունների կարգավորման հարցով բանակցությունների ընթացիկ վիճակի մասին:

Նշվում է, որ Պետքարտուղարության ներկայացուցիչը հարաբերությունների կարգավորման հարցում որպես դրական քայլ է գնահատել Ադրբեջանի կողմից հայ 10 զինծառայողի փոխանցումը Երևանին, ինչպես նաև Հայաստանի կողմից ականազերծման քարտեզների փոխանցումն Ադրբեջանին: