«Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովի» նպատակը նախապատերազմական դաշինք ստեղծելն է

2018 թվականի «փողոցային հեղափոխականները», ինչպես արձանագրել ենք, ներգրավված են իրենց «տերերի» տարածաշրջանային մեծ ռազմավարական նախագծի մեջ. պայմանականորեն այս նախագիծը պետք է կոչել «Ոչնչացնենք Իրանը»։

Այսպիսով, ոչ թե մեզ՝ Հայաստանի Հանրապետությանը, հարգելի համաքաղաքացիներ, այլ «Հայաստանի խամաճիկ կառավարութանն» են հրավիրել… «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովին»՝ արևմտյան աշխարհի նենգ կառավարիչների և սիոնիստների հերթական հնարքին։ Ինչո՞ւ նաև սիոնիստների։ Որովհետև այս «գաղափարին» առաջինն արձագանքել է Իրանը՝ եվրասիական տերություն, որին սիոնիստները, ԱՄՆ-ը և Անգլիան երազում էին ու դեռ երազում են ոչնչացնել հերթին։ Եվ  պատահական չէր, որ 2020 թվականի հունվարին Միացյալ Նահանգները սպանեց գեներալ-լեյտենանտ Քասեմ Սոլեյմանիին։ Իրանը վերջին երկու տարիների ընթացքում զգուշացնում է ողջ աշխարհին, որ անհրաժեշտ է համատեղ պայքարել ԱՄՆ-ի և սիոնիստների գլոբալիզմի դեմ և նրանց հնարավորություն չտալ միանձնյա «որոշելու», թե ով է «լավը», իսկ ով՝ «վատը» ժամանակակից աշխարհում։ Մենք շատ լավ գիտեինք և գիտենք, որ այժմ Հայաստանը ղեկավարում են ոչ միայն պարզապես «փողոցային հեղափոխականներ», այլ խամաճիկներ։ Եվ կապ չունի, կարևոր չէ թե կոնկրետ ում խամաճիկներն են՝ միայն ԱՄՆ-ի՞, միայն Թուրքիայի՞, միայն սիոնիստների՞, թե «խամաճիկներ բոլորի համար»: Բայց արդյո՞ք մտահոգիչ չէ, որ երևանյան «հեղափոխականների» հետ ամերիկյան այս «Ժողովրդավարության գագաթնաժողովին» հրավիրված են նեո-բանդերականներն Ուկրաինայից, բացահայտորեն ամերիկամետ Վրաստանը և… Թայվանը։ Վաշինգտոնի հրապարակած ցուցակում ընդգրկված երկրների մեծ մասն այն երկրներն են, որոնք ապագայում կարող են օգտագործվել Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի դեմ պայքարում։ Այսինքն՝ հանուն ժողովրդավարության գագաթնաժողովի նախաձեռնողները վստահ են, որ հենց հիմա Հայաստանը և հայությունը պետք է օգտագործվեն որպես «թնդանոթային միս» ապագա պատերազմում… Եվ կապ չունի՝ ում դեմ, թեկուզ ոչ Իրանի, այլ Չինաստանի ու Ռուսաստանի դեմ… «Քաղաքացիական պայմանագրի» ընտրողներ, «թուրքի հետ խաղաղությո՞ւն» էիք ուզում դավաճանության և Արցախի հանձնման գնով: Դուք ստացել եք շատ ավելի սարսափելի սպառնալիք՝ պատերազմի սպառնալիք այն պետությունների հետ, որոնք կջախջախեն ու կոչնչացնեն «արևմտյան արժեքները»։ Եվ դուք այս պատերազմի մեջ, որը մենք համարում ենք քաղաքակրթական պատերազմ, նույնիսկ «շախմատի զինվորներ» չեք, դուք ի սկզբանե մահվան դատապարտված «թնդանոթի միս» եք… Ուրախացեք և հպարտացեք, Արևմուտքի և սիոնիստների մատաղի միս:

Հնարավոր է՝ Երևանում այժմ կգտնվեն մարդիկ, որոնք վստահ են Երևանի խամաճիկների «տերերի» հաղթանակում, Կամ որոնք հավատում են, որ բանը չի հասնի Չինաստանի կամ Ռուսաստանի հետ պատերազմին։ Սրանում ոչ ոք չպետք է վստահ լինի։ Ավելին, դեկտեմբերի 1-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովի» գաղափարն անվանել է վտանգավոր և կեղծավոր՝ նշելով, որ այն նպաստում է համաշխարհային հանրության պառակտմանը։ Իր հերթին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ-ի նախաձեռնությունն անվանել է «նեղ ընկերական հանդիպում» («междусобойчик») և Վաշինգտոնի «ամենահակասական նախագծերից»: Դեկտեմբերի 2-ին Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Վան Վենբինը ճեպազրույցի ժամանակ շեշտել է. «Պեկինը համամիտ է, որ Վաշինգտոնն օգտագործում է այս իրադարձությունը որպես պատրվակ՝ իր աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար: Չինաստանը բարձր է գնահատում Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում։ Ամերիկյան «Ժողովրդավարության գագաթնաժողովը» բողոք է առաջացրել միջազգային հանրության շրջանում։ ԱՄՆ-ն առաջնորդվում է ժողովրդավարության սեփական չափանիշներով, որոնք թելադրում է աշխարհի երկրների ու տարածաշրջանների կեսին։ Մյուս կեսին նրանք դասում են ոչ ժողովրդավարական պետությունների կատեգորիային»։ Չինացի դիվանագետը նշել է, որ ամերիկյան վարչակազմի նման գործողություններն իրենց էությամբ հակասում են ժողովրդավարացման ոգուն։ «Միացյալ Նահանգները ժողովրդավարությունը օգտագործում է որպես գործիք և զենք՝ որպես պատրվակ իր աշխարհաքաղաքականության իրականացման համար», – նշել է Վան Վենբինը։

Ցածր ինքնագնահատականով և աշխարհի իրողությունների մասին կեղծ պատկերացումներով մարդկանց գայթակղում է այն փաստը, որ Թուրքիան և «կովկասի-թաթարստանը» ամերիկյան «Ժողովրդավարության գագաթնաժողովին» հրավիրվածների թվում չեն։ «Ինչո՞ւ» հարցի պատասխանը դեկտեմբերի 1-ի  հրաշալիորեն ձևակերպել է փորձագետ Հայկ Նահապետյանը՝ LIVEnews-ի տաղավարում, խորհուրդ ենք տալիս լսել։ Իսկ որ ամերիկացիներն իրենք գիտեն և վախենում են, որ Ռուսաստանի և Չինաստանի ռազմական առավելությունը գերձայնային հրթիռային զենքի ոլորտում կարող է ոչնչացնել ԱՄՆ-ին՝ «Թայվանի և Ուկրաինայի նկատմամբ կոշտ դիրքորոշման պատճառով», մենք արդեն զգուշացրել ենք մեր երկրի քաղաքացիներին:

Խորհուրդ ենք տալիս կարդալ «Ճապոնիան արդեն հանձնվել է» ճապոնական ազդեցիկ «Ասահի Շիմբուն» թերթի հոդվածը (դեկտեմբերի 2), որտեղ ճապոնացի ռազմական փորձագետները հորդորում են «չգրգռել» Չինաստանին և Ռուսաստանին, և հատկապես ընդգծել են հետևյալ մտքերը. «Որպես իր զայրույթի գլխավոր օբյեկտ, Պեկինը ընտրում է մոտակա Ճապոնիային: Նա, ակտիվացնելով իր ռազմածովային գործունեությունը, ազդանշան է ուղարկում Արևմուտքին և ԱՄՆ-ին. «Եթե դուք ռազմական մանևրներ եք իրականացնում մեր հետնաբակում, ապա մենք լուռ չենք նայելու դրան»։ Իսկ այս ուղերձն ուղարկող Չինաստանի թիկունքում Ռուսաստանն է»։ Անդրկովկասի դեպքում այսպես կլինի՝ Ռուսաստանի Դաշնությունն իր ուղերձները կուղարկի «ում պետք է», իսկ թիկունքում կանգնած կլինեն Իրանն ու Չինաստանը։

Սերգեյ Շաքարյանց