Փակված ենք համարում ընտրապայքարում համակիրների և մրցակիցների բաժանարար թեման․ Մամիկոն Ասլանյան

«Մամիկոն Ասլանյան» դաշինքի ընտրացուցակը ղեկավարող Մամիկոն Ասլանյանը, որ ՏԻՄ համամսանական ընտրություններում ստացել է քվեների 38.70 տոկոսը, գրել է

«Սիրելի վանաձորցիներ, Գուգարք, Շահումյան, Դարպաս համայնքների սիրելի՜ բնակիչներ։

Իմ և թիմակիցներիս անունից շնորհակալություն եմ հայտնում` մեզ բարձր վստահության քվե տալու համար։ Մենք փակված ենք համարում  ընտրապայքարում  համակիրների և մրցակիցների բաժանարար թեման. այսուհետ մեզ համար կա մեկ միասնական միավոր` Վանաձոր խոշորացված համայքի բնակչություն։

Շնորհավորում եմ բոլոր այն քաղաքական ուժերին և ավագանու անդամներին,ովքեր կլինեն ավագանու կազմում, հարգանքներս` նաև մյուս մասնակից ուժերին։

Միասին շարունակելու ենք աշխատել հանուն մեր համայնքի՝ ի շահ Հայաստանի Հանրապետություն»։