Դատախազությունը հայց է ներկայացրել Վլադիմիր Գասպարյանի և նրա ընտանիքի ապօրինի ծագումով գույքի բռնագանձման պահանջով

ՀՀ գլխավոր դատախազությունը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և նրա ընտանիքի անդամների ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Հայցադիմումը կքննի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայարփի Զարգարյանը։

Գործով պատասխանող կողմ են՝ Վլադիմիր Գասպարյանը, նրա կինը՝ Սուսաննա Գասպարյանը, մայրը՝ Անժելա Գասպարյանը, որդին՝ Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյան, դուստրը՝ Անգելինա Գասպարյանը և Գասպարյանի կնոջ մայրը` Հեղուշ Գալստյանը։