Արմեն Սարգսյանը Միացյալ Թագավորության դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցերը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի հետ:

Նախագահի աշխատակազմից  հայտնում են, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ: