Երևանում ընթանում է միջազգային համաժողով՝ ՀՀ և ՌԴ ԱԻՆ ներկայացուցիչների մասնակցությամբ

Դեկտեմբերի 6-ին Երևանում անցկացվում է «Սպիտակի երկրաշարժի պատմական փորձը, սեյսմիկ պաշտպանության ժամանակակից տեխնոլոգիաները» միջազգային գիտաժողովը։

Այն անցկացվում է ՀՀ ԱԻՆ և ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման նախարարության համագործակցության շրջանակներում։

Մասնավորապես, Հայաստան է ժամանել ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության պատվիրակությունը՝ փոխնախարար Նիկոլայ Գրեչուշկինի գլխավորությամբ։ Պատվիրակությունը կայցելի նաև Ռուս-հայկական Մարդասիրական արձագանքման կենտրոն՝ երկրաշարժի հետևանքների վերացման սցենարով միջազգային վարժանքին մասնակցելու համար, որից հետո տեղի կունենա դեպարտամենտի հերթական նիստը։