Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 95 նոր դեպք. մահացել է 9 քաղաքացի

Հայաստանում դեկտեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 95 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 340818 դեպքի: Այս մասին

հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2405279 վերջին մեկ օրում` 3308 նոր թեստավորում:

 Փաստացի այս պահին բուժվում է 9787 պացիենտ. Մեկ օրում նվազել է 692-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 321884 անձ` վերջին մեկ օրում 778 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի, մահացածների թիվը 7691 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ բուժառուն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1456 է: