ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցությունը ժամը 20.00-ի դրությամբ

Ժամը 20։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 42,48 տոկոսը։

Ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող 1,112,396 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 472 528 քաղաքացի։

Ամենաակտիվ մասնակցության ցուցանիշը՝ 69,78 տոկոս, գրանցվել է Լոռու մարզի Թումանյան համայնքում։ Այստեղ քվեարկել է ընտրելու իրավունք ունեցող 5029 քաղաքացուց 3509-ը։

Ամենապասիվը Արմավիր քաղաքում է։ Այստեղ գրանցվել է մասնակցության 20.73 տոկոս։  Ընտրելու իրավունք ունեցող 44 452 քաղաքացուց ընտրությանը մասնակցել է 8214-ը։

Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվում Հայաստանի 7 մարզերի 36 համայնքներում։