Ընտրատեղամասերում սկսվել է քվեների հաշվարկը

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Հայաստանի Հանրապետության մի շարք մարզերի համայնքներում անցկացվում էին ՏԻՄ ընտրություններ: Ժամը 20:00-ի դրությամբ բոլոր ընտրատեղամասերը փակված են, սկսվել է ձայների հաշվարկի գործընթացը:

Համայնքապետի ընտրություններ են

Արարատի մարզի՝ Արարատ, Արտաշատ, Մասիս, Վեդի,

Արագածոտնի մարզի՝ Աշտարակ, Ապարան, Թալին,

Արմավիրի մարզի՝ Արաքս, Արմավիր, Բաղրամյան, Խոյ, Մեծամոր, Վաղարշապատ, Փարաքար,

Գեղարքունիքի մարզի՝ Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս,

Լոռու մարզի՝ Թումանյան, Սպիտակ, Վանաձոր, Փամբակ,

Վայոց Ձորի մարզի՝ Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք,

Շիրակի մարզի՝ Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ,

Կոտայքի մարզի՝ Աբովյան, Գառնի, Ծաղկաձոր, Նոր Հաճն, Հրազդան, Նաիրի,

Տավուշի մարզի՝ Նոյեմբերյան համայնքներում։

Նշված ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են ընդհանուր թվով 984 տեղամասեր: