Ինչո՞ւ են ոստիկանները բերման են ենթարկել Դավիթ Համբարձումյանի կողմնակից Այնթապ համայնքի ղեկավարին (տեսանյութ)

Ոստիկանները կեղծ ահազանգի հիման վրա առավոտյան բերման են ենթարկել «Դավիթ Համբարձումյան» դաշինքի ցուցակով ավագանու անդամի թեկնածու, Այնթապի գործող ղեկավար Կարեն Սարգսյանին: Այս մասին 24News-ին հայտնել է նույն դաշինքի երկրորդ համար, Մասիս խոշորացված համայնքի ավագանու թեկնածու Նորայր Հակոբյանը:

«Այս պահին մեր փաստաբանները մոտեցան Մասիսի ոստիկանություն, որ հասկանան, թե ինչ է կատարվում: Կարծես սկսում է իշխանական ուժի կիրառումը», – նշեց նա:

Ավելի վաղ LiveNews.amհայտնել էր, որ բերման են ենթարկվել Այնթապ համայնքի ղեկավարը, նրա եղբայրը և ավագանու անդամ։

Մանրամասները՝ տեսանյութում: