Աշոցքում թույլ ձյուն է, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում՝ տեղ-տեղ մերկասառույց

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։

Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: