Բայդենը հայտարարել է, որ հույս ունի Պուտինի հետ երկար զրուցել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկար զրույցի հույս ունի, հատկապես Ուկրաինայի իրավիճակի շուրջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Խոսելով «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի զինված ագրեսիայի» մասին՝ Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ը «վաղուց գիտի ռուսական գործողությունների մասին»։

Բայդենը նաև ասել է, որ չի ընդունում որևէ մեկի «կարմիր գծերը» Ուկրաինայի իրավիճակի համատեքստում, որի մասին խոսել էր Պուտինը։

Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ արևմտյան պետությունները սադրիչ ռազմական մանևրներ են իրականացնում Սև ծովում։