ԱՄՆ-ը «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողով»-ի հենքին հաջորդ շաբաթ կհայտարարի պատժամիջոցների մասին. Reuters

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հաջորդ շաբաթ պատժամիջոցներ կսահմանի ԱՄՆ վարչակազմի կողմից անցկացվող՝ «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովի» շրջանակներում: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով գերատեսչության ներկայացուցչին։ Գրում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ սահմանափակումները կանդրադառնան այն անձանց, ովքեր, ըստ Վաշինգտոնի, ներգրավված են կոռուպցիայի, մարդու իրավունքների լուրջ խախտումների մեջ, ինչպես նաև ներգրավված են ժողովրդավարության խարխլման մեջ։ Ֆինանսների նախարարությունը հրաժարվել է կոնկրետ տեղեկատվություն տրամադրել այն անձանց մասին, ում վրա կազդեն սահմանափակող միջոցները։ Գործակալությունը կհայտարարի նաև առաջարկների մասին, որոնք ուղղված են օրենսդրության բացերը փակելուն, որոնք թույլ են տալիս կոռումպացված պաշտոնյաներին օգտվել անշարժ գույքի շուկայից:

Վաշինգտոնը մտադիր է դեկտեմբերի 9-10-ը տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացնել «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովը», որին կմասնակցեն պետությունների ղեկավարներ, իրավապաշտպաններ և գործարարներ։ Մասնակցելու հրավեր է ստացել 110 երկիր և տարածք։ Ցուցակում ներառված է չինական Թայվան կղզին, իսկ ահա Չինաստանն ու Ռուսաստանը չկան այս ցանկում։

Նշենք, որ Հայաստանը ևս հրավիրված է։