«РИА Новости» գործակալությանը Ռուսաստանի ԱԳՆ այսօրվա մեկնաբանության մեջ կա մի հատված, որում մանիպուլյացիայի անթաքույց մեղադրանք է հնչեցվում վարչախմբի որոշ ներկայացուցիչների հասցեին

«РИА Новости» գործակալությանը Ռուսաստանի ԱԳՆ այսօրվա մեկնաբանության մեջ բազմաթիվ ուշագրավ պարզաբանումների շարքում կա մի հատված, որում, ըստ էության, քաղաքական մանիպուլյացիայի անթաքույց մեղադրանք է հնչեցվում Հայաստանում իրեն իշխանություն համարող վարչախմբի որոշ ներկայացուցիչների հասցեին։

«Յուրաքանչյուր հասարակության մեջ կան տարբեր կարծիքներ և գնահատականներ, իսկ մեդիատիրույթում ոչ հազվադեպ տիրաժավորվում են ի սկզբանե կանխակալ դատողություններ, որոնք հաճախ քաղաքական մանիպուլյացիաների արդյունք են»:

Խնդիրն այն է, որ եթե ներհայկական տիրույթում նման մանիպուլյացիաններն այս կամ այն չափով աշխատում են հասարակության որոշ շերտերի շրջանում, ապա միջազգային ասպարեզում՝ այն էլ գերտերությունների հետ հարաբերություններում, գավառամիտ ձեռնածվությունը ոչ միայն բացասաբար է ազդում նույն այդ որոշ ներկայացուցիչներին լուրջ վերաբերելու, այլ նաև մեր պետության առնվազն վարկի վրա, որովհետև պատմական այս փուլում, ցավոք, դժբախտությունն ունենք այն բանի, երբ Հայաստանը նաև միջազգային հարթակներում ներկայացնում են հենց այս անձինք։

 

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից։