ԵԱՏՄ-ից աշխատանքային միգրացիայի հոսքը դեպի ՌԴ մեկ տարվա ընթացքում ավելացել է երեք անգամ․ ՏԱՍՍ

2021 թվականին Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից դեպի Ռուսաստան աշխատանքային միգրացիան ավելացել է երեք անգամ: Այդ մասին ուրբաթ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության  ստորաբաժանման տնօրեն Ալթինայ Օմուրբեկովան Մոսկվա-Բիշկեկ-Մինսկ-Երևան-Նուր Սուլթան տեսակամրջի ընթացքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ընդհանուր ատմամբ աշխատանքային միգրացիան կարելի է բնութագրել որպես բավականին ակտիվ գործընթաց: Չնայած 2020 թվականին եղել են սահմանափակումներ, այսօր [Ռուսաստանում ԵԱՏՄ երկրներից] աշխատանքային միգրացիայի հոսքը, մակարդակն ավելացել է: Կարելի է ասել, որ այն երեք անգամ գերազանցել է թվերը, որոնք մենք տեսել ենք 2020 թվականին: Եվ անգամ համեմատելով նախքան համավարակն ընկած ժամանակահատվածի հետ՝ 2019 թվականին այն երկու անգամ էր գերազանցում»,-ասել է նա:

Օմուրբեկովան նշել է, որ ԵԱՏՄ անդամ պետություններն ուղղում են ԵՏՀ-ին տվյալները միայն աշխատողների թվի շուրջ առանց նշելու գործունեության ոլորտը, սակայն հանձնաժողովը պատրաստվում է մեծացնել  վիճակագրության ցուցանիշների թիվը 2025 թվականին: Այդ ժամանակ ենթադրվում է, մասնավորապես, հաշվել աշխատավարձերի և ԵԱՏՄ անդամ երկրներից աշխատանքային միգրանտների գործունեության ոլորտների մակարդակով: