Ադրբեջանը բացահայտորեն անտեսում է միջազգային իրավունքի սկզբունքները. ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵՄ-ին կոչ է արել հասցեական լինել

ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության 13-րդ տարեկան համաժողովի շրջանակներում առցանց ձևաչափով տեղի է ունեցել «ԵՄ դերը Հայաստանում․ հնարավորություններ արդյունավետ գործընկերության համար» («What Role for the EU in Armenia: opportunities for an effective partnership») խորագրով քննարկումը: Քննարկմանը մասնակցեց և ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը:

ԱԳՆ-ից հայտնում են, որ Պարույր Հովհաննիսյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և ԵՄ անդամ երկրների միջև գործընկերային հարաբերություններին, ինչպես նաև՝ Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցության երկկողմ և բազմակողմ ձևաչափերին։ Վերջինս մատնանշել է ընթացիկ տարվա ձեռքբերումները ՀՀ-ԵՄ իրավական համագործակցության համատեքստում։ 

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը՝ նախարարի տեղակալն ընդգծել է, որ Ադրբեջանը բացահայտորեն անտեսում է միջազգային իրավունքի և միջազգային հումանիտար իրավունքի հիմքում ընկած սկզբունքները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, տարբեր երկրների առաջնորդների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի բազմաթիվ կոչերը:

Միևնույն ժամանակ, Պարույր Հովհաննիսյանը կոչ է արել Եվրոպական միությանն ավելի հասցեական լինել իրենց հորդորներում և դատապարտել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտումներն ԱլԳ որոշ գործընկեր պետությունների կողմից։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել նման ձևաչափով համագործակցությունն առավել ակտիվացնել:

Deputy Minister of Foreign Affairs participated in the discussion entitled “What Role for the EU in Armenia: opportunities for an effective partnership”

On 2 December, the discussion entitled “What Role for the EU in Armenia: opportunities for an effective partnership” on the margins of the 13th Annual Assembly of the Eastern Partnership Civil Society Forum took place via VTC. Paruyr Hovhannisyan, the Deputy Foreign Minister, participated in the discussion and delivered a statement.

Paruyr Hovhannisyan touched upon the partnership between the Republic of Armenia, the European Union and the EU member states, as well as the bilateral and multilateral formats of Armenia’s cooperation with the European Union. He pointed out the achievements in the context of the Armenia-EU legal cooperation during the outgoing year.

Regarding the issue of the regional security, the Deputy Minister underlined that Azerbaijan has been blatantly ignoring core principles of the international law and international humanitarian law, as well as multiple calls of the Co-Chairs of the OSCE Minsk Group, leaders of different countries and international organizations, including the European Parliament.

At the same time, Paruyr Hovhannisyan called on the European Union to be more precise in their statements and condemn the violations of human rights and fundamental freedoms by some of the EaP partner countries․

At the end of the meeting, the parties reached an agreement to intensify cooperation within the given format.