Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը՝ Օպերային թատրոնի շենքում․ ՈՒՂԻՂ

Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ընթանում է գրող, պետական գործիչ Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը:

Հիշեցնենք, որ Վանո Սիրադեղյանը մահացել է հոկտեմբերի 15-ին 75 տարեկան հասակում, մահվան հանգամանքները հայտնի չեն։

Այսօր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել գրող, պետական գործիչ Վանո Սիրադեղյանի դստեր՝ Արփի Սիրադեղյանի հետ:

Պետական գործչի հուղարկավորությունը նախատեսվում է նրա հայրենի Կոթի գյուղում՝ դեկտեմբերի 4-ին, ժամը 12:00-ին: Սգո թափորն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտից կշարժվի Կոթի՝ դեկտեմբերի 4-ին՝ առավոտյան ժամը 8:00-ին:

 NEWS.am-ի ուղիղ հեռարձակումը