Հակաէրդողանական հայացքներով թուրք բասկետբոլիստը փոխել է թուրքական ազգանունը

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Բոստոն Սելթիքս» թիմի թուրք բասկետբոլիստ Էնես Քանթերը, ով հայտնի է իր հակաէրդողանական հայացքներով և հետապնդվում է թուրքական իշխանությունների կողմից, փոխել է իր ազգանունը, վերցնելով Ֆրիդոմ (Freedom) ազգանունը, որը անգլերենից թարգմանաբար նշանակում է ազատություն: Այս մասին գրում է Ermenihaber.am։

Թուրքական իշխանությունները Քանթերին մեղադրում են Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի հետ կապեր ունենալու մեջ:

Թուրքիայում Քանթերի հորը 2018 թվականին դատապարտել են 15 տարվա ազատազրկման։ Որդին հոր ազատազրկումը կապում է Թուրքիայի  և Էրդողանի հասցեին սուր քննադատության հետ։ Էնես Քանթերը զրկվել է Թուրքիայի քաղաքացիությունից ստացել է ԱՄՆ-ի անձնագիր։

Քանթերի «Թվիթերի» էջը անհասանելի է Թուրքիայում, քանի որ բասկետբոլիստը արգելք է դրել: