Արցախում կորոնավիրուսի 51 նոր դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է

Արցախի Հանրապետությունում դեկտեմբերի 2-ին կատարվել է 260 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 51 նոր դեպք է գրանցվել: Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 96 վարակակիր:

Բժիշկները 17 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 51-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

Մեկ օրում արձանագրվել է 1 մահվան դեպք։ 66-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր սուր շնչական անբավարարություն, երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, պոլիօրգան անբավարարություն:

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է  24490 քաղաքացու հետազոտություն, որից 4119-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։