Արման Խաչատրյանը նշանակվել է Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ

ՀՀ նախագահի հրամանագրով Արման Խաչատրյանը նշանակվել է Եվրոպայի Խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի, Արման Խաչատրյանին նշանակել Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ստրասբուրգ)»,- այս մասին ասված է նախագահի հրամանագրում։