Պատվիրակությունները Վիեննայում չեն ենթարկվի սիոնիստական ռեժիմի վարչապետի նստավայրից եկող հրամաններին. Խաթիբզադե

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն Twitter-ի իր գրառման մեջ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի հետ Իսրայելի վարչապետի հեռախոսազրույցին և Վիեննայում բանակցությունները դադարեցնելու Նաֆթալի Բենեթի պահանջին, գրել է. «Վիեննայի բանակցությունների ընթացքում իսրայելական ռեժիմը հերթական անգամ ցույց տվեց իր իրական դեմքը և կոչ արեց անհապաղ դադարեցնել բանակցությունները»: Գրում է parstoday.com-ը:

Նա հավելել է. «Սա զարմանալի չէ. պատերազմի, լարվածության և ահաբեկչության վրա հիմնված ռեժիմը միշտ ատել է երկխոսությունը»:

Վիեննայում պատժամիջոցների վերացման և Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման շուրջ բանակցությունների նոր փուլը սկսվել է երկուշաբթի (նոյեմբերի 29-ին)՝ Ավստրիայի մայրաքաղաքում և շարունակվում է մինչ օրս։

Վիեննայում Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակությունը ներկայացրել է երկու առաջարկների նախագիծ՝ մեկը պատժամիջոցների վերացման, մյուսը՝ միջուկային սահմանափակումների վերաբերյալ, որոնք փոխանցվել են 4 + 1 խմբին։