Ես Դոնկիխոտ չեմ, բայց համակերպվե՞նք կործանման հետ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դոցենտ, դասախոս Սերժ Սրապիոնյանը։

Հաղորդան հյուրի հետ խոսեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի ձերբակալության մասին։ Սերժ Սրապիոնյանի հավաստմամբ՝ գործը պարզապես կարել են նրա դեմ, իրականում որևէ հիմք չկա Աշոտ Մինասյանին մեղադրանքներ ներկայացնելու համար, և քաղաքական հալածանքի են ենթարկում Սյունիքում թշնամուն հողեր հանձնելու նպատակով։

Հյուրն անդրադարձավ կառավարության որոշմանը, որով ընդունելության քննությունների պարտադիրի ցանկից կհանվեն հայոց լեզուն և հայոց պատմությունը։ Գրականագետն ասաց, որ դա հավասարազոր է Սյունիքում հողեր տալու գործընթացին, ապա սարկազմով հավելեց՝ ուղղված է մեր ինքնությունը ոչնչացնելու դեմ․ «Ես շնորհակալ եմ ԿԳՄՍ նախարար Դումանյանին, որ այլընտրանքային անգլերենի փոխարեն թուրքերենը չի ներառվել ընդունելության քննություններում»։

Խոսեցինք նաև այս իշխանություններին հեռացնելու ուղիների մասին։

Մանրամասները՝ տեսանյութում