Թալիբները գրավել են իրանական անցակետը․ ԶԼՄ-ներ

«Թալիբան» (Կազմակերպությունը գտնվում է ՄԱԿ-ի պատժամիջոցների տակ` ահաբեկչական գործունեության համար) շարժման զինյալները գրավել են իրանական անցակետը իրանա-աֆղանական սահմանի հարավում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Նշվում է, որ, համաձայն գործող ընթացակարգերի, կողմերը պետք է շտապ խորհրդակցություն հրավիրեն միջադեպի կապակցությամբ։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Իրանի սահմանապահների և «Թալիբան» շարժման զինյալների միջև զինված բախումը դադարել է: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը` հղում անելով տեղեկացված աղբյուրներին:

«Իրանցի սահմանապահներն ու «Թալիբան» շարժման զինյալները դադարեցրել են իրանա-աֆղանական սահմանին փոխհրաձգությունն ու հրետանային հարվածները»,- տեղեկացնում է աղբյուրը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ աֆղանա-իրանական սահմանին մարտեր են ընթանում թալիբների ու Իրանի սահմանապահների միջև։

Տեսանյութերը՝ այստեղ