Միրզոյանը և Բայրամովը վաղը կհանդիպեն Ստոկհոլմում

Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արևելյան գործընկերության հարցերով տնօրեն Լյուկ Դեվինյեn այսօր հայտարարել է, որ դեկտեմբերի 2-ին Ստոկհոլմում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը։

ՀՀ ԱԳՆ-ն հանդիպման մասին տեղեկություն չի հաղորդել։

Նախարարությունը հայտնել էր, որ դեկտեմբերի 1-3-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Ստոկհոլմ՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովին, նաև տեղի կունենան նաև մի շարք երկկողմ հանդիպումներ: