Համընկնո՞ւմ են ՌԴ և ԵՄ շահերը Հայաստանում, թե երկուսը մրցակցում են միմյանց հետ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է քաղաքագետ Արա Պողոսյանը։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք նոյեմբերի 26-ի Սոչիի հանդիպումից և դրա հետևանքներից՝ միջանցք տրամադրելու հավանականությունը քննարկելով։ Քաղաքագետն ասաց, որ առայժմ միջանցքի հարցը մեզ համար հստակեցված չէ, և մենք չգիտենք՝ մեր իշխանությունները հերքելով միջանցք տալու պատրաստակամությունն ու պայմանավորվածությունը՝ արդյո՞ք հերթական անգամ մեզ փաստի առաջ չեն կանգնեցնի։

Նա հիշեցրեց, որ որքան էլ հայկական կողմը պաշտոնական մակարդակով հերքում է Զանգեզուրի միջանցքի հնարավորությունը, Ալիևը շարունակում է տարբեր միջոցառումների ժամանակ հայտարարել, թե Զանգեզուրի տրանսպորտային միջանցքը դառնում է իրականություն։

Անդրադարձանք նաև Բրյուսելում դեկտեմբերի 15-ին նախատեսվող հանդիպման նպատակներին, ինչո՞ւ է այդ հանդիպումը կազմակերպվել, արդյո՞ք Արևմուտքը այդ կերպ փորձում է մրցակցել Ռուսաստանի հետ այս տարածաշրջանում ունեցած ազդեցության հարցում, թե համագործակցում են միմյանց հետ։ Ամեն դեպքում երկու կողմերից էլ հնչում է տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու թեզը, և Արա Պողոսյանի կարծիքով՝ դա ուտոպիական տրամադրություններ է ստեղծում։ Չի կարող Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությամբ և միայն մեկ պետության պատրաստակամությամբ տարածաշրջանում խաղաղություն հաստատվել։

Մանրամասները՝ տեսանյութում