Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսի տարածքում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Պաշտոնական Մինսկը Մոսկվային կառաջարկի միջուկային զենք տեղադրել Բելառուսի տարածքում, եթե ՆԱՏՕ-ն նման քայլ կատարի Լեհաստանում։ Այս մասին ասել է Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Գրում է tvzvezda.ruն:

Ավելի վաղ դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը թույլատրել էր Լեհաստանում տեղակայել այս տեսակի զենք, եթե Գերմանիայի իշխանությունները հրաժարվեն այն ընդունել իրենց տարածքում։

«Այդ դեպքում ես Պուտինին կառաջարկեմ միջուկային զենքը վերադարձնել Բելառուսին։ Այն միջուկային զենքերը, որոնք ամենաարդյունավետը կլինեն նման շփման դեպքում։ Մենք պատրաստ ենք դրան Բելառուսի տարածքում։ Ես, որպես նախանձախնդիր, ներեցեք, ոչինչ չեմ քանդել։ Բոլոր «ամբարները» կանգնած են տեղում»,- ասել է Լուկաշենկոն «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում։

ԽՍՀՄ փլուզումից հետո Բելառուսի տարածքում կային տասնյակ լիցկայաններ ռազմավարական միջմայրցամաքային հրթիռների և հազարից ավելի մարտավարական միջուկային մարտագլխիկների համար։ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի ստորագրումից հետո Մինսկը համաձայնեց զենքի դուրսբերմանը։