Այս պայքարը Հայաստանի անվտանգության համար է, և ՀՀ իշխանության ու դեսպանության բացակայությունը ցավալի է

Վերջին օրերին հետևում եմ, թե ինչ լուրջ պայքար են տանում հայկական լոբբիստները Վաշինգտոնում՝ 907-րդ բանաձևը վերակենդանացնելու համար:

Ինչպես գիտեք, այդ բանաձևով արգելվում է Ադրբեջանին ամերիկյան օգնության տրամադրումը: Ամենից վատն այն է, որ թուրք-ադրբեջանական տանդեմի լոբբիստների և դեսպանատների, ինչպես նաև միլիոնավոր դոլարների դեմ հայկական լոբբիստները պայքարում են Հայաստանի կառավարության և դեսպանատան կողմից զրոյական աջակցությամբ:

Դա այն դեպքում, երբ Հայաստանում շատ լավ գիտեն, թե որ նահանգների, որ սենատորներն են մեզ համար խնդրահարույց և նրանց հետ աշխատանք չի տարվում:

Մեծ հաշվով այս պայքարը Հայաստանի անվտանգության համար է, և Հայաստանի իշխանության և դեսպանության բացակայությունը ցավալի է:

Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից