«Առողջապահության նախարարություն» կոչվածը փորձում է օղակն աստիճանաբար սեղմել (տեսանյութ)

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, թե առողջապահության նախարարությունը մշակում է նախագիծ, որով առաջարկվում է ժամանցի վայրեր, ռեստորաններ մուտքի համար ևս կորոնավիրուսի դեմ պատվաստման կամ թեստավորված լինելու պահանջ սահմանել:

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստելու համար խաբելով մարդկանց, ինչպես նաև փորձելով արդարացնել, հիմնավորել պատվաստման պարտադրանքը, «ՀՀ առողջապահության նախարարություն» կոչվածը բազմիցս դիմել ու դիմում է ստի, կեղծիքի օգնությանը:

Արդեն առիթ եղել է նշելու` կա սուտ, կա հրեշավոր սուտ, և կա «ՀՀ առողջապահության նախարարություն» կոչվածի սուտ` բարձրացված պետական քարոզչության մակարդակի:

Ռեստորանային ոլորտը չի պատրաստվում հնազանդվել ոլորտի համար կործանարար որոշումներին. Հայտարարություն

Այսօր հայտարարությամբ է հանդես եկել «Ռեստորանների ասոցացիա» ՀԿ-ն` կոչ անելով ՀՀ կառավարությանը և «ՀՀ առողջապահության նախարարություն» կոչվածին զերծ մնալ անհիմն և բացասական հետևանքներ ունեցող նախաձեռնություններից։

«Խիստ անհամաձայնություն ենք հայտնում հնչեցված մտքի հետ և հայտարարում, որ գործարարները կնախաձեռնեն հակազդեցության քայլեր,- նշված է ասոցիացիայի հայտարարության մեջ:- Ռեստորանային ոլորտը գտնվում է խիստ ծանր տնտեսական իրավիճակում, ապահովում է հիսուն հազար աշխատատեղ և չի պատրաստվում հնազանդվել ոլորտի համար կործանարար որոշումներին։

Մեկ անգամ ևս կոչ ենք անում պատասխանատու գերատեսչություններին զբաղվել մասնագիտական խնդիրներով, մասնավորապես, առողջապահությամբ, զերծ մնալով գործարար աշխարհին միջամտելուց»:

LIVEnews.am-ի տաղավարում վերոնշյալ թեմայի, համավարակին, պատվաստումներին, դիմակի կրման պահանջին առնչվող այլ հարցերի շուրջ է լրագրող Արթուր Հովհաննիսյանի զրույցն իրավաբան Էմիլ Մարկոսյանի հետ:

 

Մանրամասները` տեսանյութում