Քաղաքապետարանը գումար կհատկացնի մարտի 1-ի զոհերի հուշարձանի պատրաստման համար

Երևանի քաղաքապետարանը գումար կտրամադրի՝ 2008 թվականի մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների կատարման համար:

Նախագիծը ներկայացրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը:

«Նախատեսվում է Երևան համայնքի 2021 թվականի բյուջեի եկամտային մասում սուբվենցիաներն ավելացնել 96,410.0 հազար դրամով։ Հուշարձանի տեղադրումը կիրականացնի Երևանի քաղաքապետի կարգադրությամբ ստեղծված մրցութային հանձնաժողովի հաղթող ճանաչած մասնակիցը»,- տեղեկացրել է Ներսիսյանը։

Որոշումն ընդունվել է Երևանի ավագանու այսօրվա նիստում:

Աշխատանքներն իրականացվելու են «Հուշարձանների վերանորոգում և պահպանում» ծրագրի շրջանակներում: