Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանավորված. Վերաքննիչ դատարանը մերժել է բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սիմոնյանի նախագահությամբ, մերժել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի կալանավորումը երկու ամսով երկարացնելու որոշման դեմ պաշտպանների բողոքը։ Լուրը Tert.am-ին հաստատեց նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը բավարարել էր Աղվան Հովսեփյանի կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը։ Պաշտպանության կողմը վերաքննիչ բողոք էր ներկայացրել դատարանի որոշման դեմ։

Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, ենթադրյալ փողերի լվացման հատկանիշներով։