Իրանն ամեն ինչ անում է՝ իր անվտանգությունն ապահովելու համար. Խաթիբզադե

Ոչ ոք չի կարող հարվածել Իրանի անվտանգությանը՝ օգտագործելով Պարսից ծոցի և շրջակա տարածքների աշխարհագրությունը: Այս մասին ասել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակ  Սաիդ Խաթիբզադեն՝ տեղական և արտասահմանյան լրատվամիջոցների հետ ամենշաբաթյա ճեպազրույցում, արձագանքելով Iran Press-ի թղթակցին, թե Իսրայելի ռազմական նախարարը հայտարարություն տարածել, որ Իրանը օգտագործում է Չաբահարը և Քեշմը անօդաչու թռչող սարքերի հարվածներ հասցնելու համար։

«Իրանն ամեն ինչ անում է՝ իր անվտանգությունը պահպանելու համար»,- նշել է նա՝ մեղադրանքներն անօգուտ անվանելով։

Խաթիբզադեն շնորհավորել է նաև Պաղեստինի ճնշված ժողովրդի հետ համերաշխության միջազգային օրվա առթիվ և նշել. «Մեզ համար Պաղեստինը անխախտ իդեալ է, և Պաղեստինի ժողովրդի տառապանքը երբեք չի ջնջվի իրանցիների հիշողությունից»։

«Սիոնիստական ​​ռեժիմը շարունակում է ոտնահարել պաղեստինցիների իրավունքները»,- ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը։