Թուրքիայում փոթորիկի հետևանքով զոհերի թիվն ավելացել է

Ստամբուլում և Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող մի շարք նահանգներում փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի։

Ավելի վաղ հաղորդվել էր Ստամբուլում չորս զոհի և 38 վիրավորի մասին ուժեղ քամու հետևանքով տանիքներից ընկած բեկորներից: Քամու արագությունը որոշ վայրերում հասել է ժամում 130 կիլոմետրի։