Կորոնավիրուսի 398 նոր դեպք է գրանցվել, 36 մարդ մահացել է

Հայաստանում նոյեմբերի 29-ին կատարվել է 6462 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 398 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 977 հիվանդ, գրանցվել է մահվան 38 դեպք: Մահացածներից 6-ը,  ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, նոյեմբերի 30-ին ժամը 11։00-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 338518 դեպք, որոնցից 317175 առողջացած:  Փաստացի բուժում է ստանում 12 330 բուժառու:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7567 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1446 դեպք է գրանցվել, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9013 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2 366 680 թեստավորում: